կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն իրականացրել են խուզարկություններ և հայտնաբերել բջջային հեռախոսներ ու կասկածելի հեղուկ

«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն իրականացրել են խուզարկություններ և հայտնաբերել բջջային հեռախոսներ ու կասկածելի հեղուկ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Հ.Բ.-ի կողմից կալանավորված անձ Մ.Բ.-ի անվամբ բերված հանձնուքը և հայտնաբերել պլաստմասե շիշ՝ լցված ոգելից խմիչքին բնորոշ հոտով հեղուկով:

Ավելի վաղ նույն բաժնի ծառայողները խուզարկություններ էին իրականացրել հիմնարկի բնակելի գոտու տարբեր կացարաններում: Արդյունքում՝ հայտնաբերվել էր 3 բջջային հեռախոս, որոնցից մեկը՝ ազատազրկված անձին պատկանող մարզակոշիկի միջից, մյուս երկուսը՝ մեկ այլ դատապարտյալի քնելատեղից:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: