հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են

Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են

Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND»` աշխարհ, որտեղ հրաշքները կենդանանում են գմբեթի տակ:

Լույս, կրակ, օդ, ուժ և քաջություն՝ ամենը միավորվում է Կախարդական Դռներից ներս։

Պարգևե՛ք երեխաներին և ամբողջ ընտանիքին տոնական և հրաշալի պահեր։

Շոու-ծրագրի բացառիկ համարն է էքստրեմալ «Մոտոգունդը», որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում:

Արագություն, հնարքներ երկաթե շրջանակի ներսում, սուր զգացողություններ և անհավանական պահեր․ այս ամենը՝ հսկայական մետաղյա գնդի ներսում։

Համեցե՛ք դեկտեմբերի 20-ից և ստեղծե՛ք անմոռանալի հիշողություններ ամբողջ ընտանիքի համար «WONDERLAND» ամանորյա ներկայացման ընթացքում:

Հասցե՝ Հաղթանակի զբոսայգի (Մայր Հայաստան հուշարձանի մոտ)։

  • Կիսվել: