հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Վարդանաշեն գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Վարդանաշեն գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Օգոստոսի 3-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանաշեն գյուղի 9-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին, մարվել՝ 15:34-ին: Այրվել է մոտ 700 հակ պահեստավորած անասնակեր։

  • Կիսվել: