Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց։
Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այժմ Ղուկասյանը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում, որոնց արդյունքներից հետո ավելի հստակ կլինի նրա առողջական վիճակի ամբողջական պատկերը: Փաստաբանն ընդգծել է՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գյումրիի համայնքապետին և նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք էր առաջադրվել։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):


