երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Վարչապետը տիկնոջ հետ Ջերմուկում ներկա է գտնվել Ամանորյա բացօթյա համերգին և այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Վարչապետը տիկնոջ հետ Ջերմուկում ներկա է գտնվել Ամանորյա բացօթյա համերգին և այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել  Ամանորյա բացօթյա համերգին, որը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն, ինչպես նաև այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ:

Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո:   

Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է ներկայացված արտադրատեսակներին, կատարել գնումներ: Միջոցառմանը ներկա քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հղել մաղթանքներ:

  • Կիսվել: