երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վարչապետը հանձնարարել է 3 ամսում լուծումներ գտնել բոլոր պետական հիմնարկներում կանխիկ վճարումները բացառելու ուղղությամբ

Վարչապետը հանձնարարել է 3 ամսում լուծումներ գտնել բոլոր պետական հիմնարկներում կանխիկ վճարումները բացառելու ուղղությամբ

Նիկոլ Փաշինյանը, Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով անկանխիկ վճարումների համակարգի ընդլայնման կարևորությանը, հանձնարարական է տվել 3 ամսում գտնել լուծումներ՝ բոլոր պետական հիմնարկներում կանխիկ վճարումները բացառելու ուղղությամբ:

«Ահազանգեր եմ ստանում, որ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Փոխվարչապետներին կխնդրեմ, նաև մեր բոլոր նախարարներին և գործընկերներին՝ բացառել որևէ կանխիկ վճարումների ընդունումը։

Մի ժամանակ տերմինալով վճարումը անկանխիկ էինք համարում, բայց դա ևս կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում թղթադրամի հետ առնչվում է, եթե առնչվում է՝ նշանակում է՝ կանխիկ վճարում է իրականացնում։

Հետևաբար ժամանակ եմ տալիս՝ երեք ամսվա ընթացքում այս խնդիրները լուծել։ Բոլոր վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Եթե որևէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս առնչվում է թղթադրամին ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: