հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վարչապետը ամփոփել է օրը․ պատմել թե ինչ է արվել և արվելու կորոնավիրուսի հանրապետություն ներթափանցման վերաբերյալ

Վարչապետը ամփոփել է օրը․ պատմել թե ինչ է արվել և արվելու կորոնավիրուսի հանրապետություն ներթափանցման վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է օրը․ պատմել թե ինչ է արվել և արվելու կորոնավիրուսի հանրապետություն ներթափանցման վերաբերյալ։

Նախ նա նորից նշեց, որ կառավարությունը կտա ամբողջ անհրաժեշտ և ճշգրին ինֆորմացիան։ Ինֆորմացիա կտրվի միայն ճշգրտված դեպքերի վերաբերյալ։ 

Նա պնդեց, որ կառավարությունը ամում է ամեն ինչ իրավիճակը կառավարելի պահելու համար։ Առավոտյան կկայանա Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը։ Փաշինայնը նորից հորդորեց ավելորդ խուճապի չմատնվել՞ քանզի դա միայն սրում է իրավիճակը։ "Չեմ ասում անհանգստանալու տեղիք չկա, բայց խուճապի էլ պետք չի մատնվել",- հորդորեց Փաշինյանը։ 

Վարչապետը նաև բացատրեց, թե ինչու է կարանտինի համար ընտրվել հենց Ծաղկաձորյան "Գոլդեն Փելեսը"։ "Մենք ի սկզբանե ուզւոմ էինք, որ մեր հայրենակիցները լավ պայմաններում մնան, իրենց անտեսված չզգան, իսկ պետության հաշվեկշռում եղած ամենա հարմար տարբերակը սա էր։ Իսկ որպեսզի Ծաղկաձորում խուճապ չլինի, մենք ընտանիքով նույնպես եկանք այտեղ՝ քաջալերելու բնակիչներին, գործարարներին, ցույց տալու, որ խուճապի կարիք չկա",- բացատրեց վարչապետը։ 

Նա նաև ասաց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու ինքնազգացողությունը լավ է, նա գտնվում է բժշկական հսկողության տակ։     

  • Կիսվել: