չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարչապետի որոշումը. Նոր Հաճնում ողբերգական պատահարի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի

Վարչապետի որոշումը. Նոր Հաճնում ողբերգական պատահարի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի Նոր Հաճնում գազի արտահոսքից  ընտանիքի 5 անդամների մահվան դեպքը:

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը՝

1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին՝ պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել է 5 քաղաքացու դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տվյալների, երեխաները եւ նրանց տատը մահացել են շմոլ գազի արտահոսքից: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 3 մասի հականիշներով:

  • Կիսվել: