Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
Ադրբեջանը Հյուսիսատլանտյան դաշինքի հուսալի գործընկերն է, հաղորդում է Trend գործակալությունը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա նշել է, որ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար՝ հատկապես էներգետիկ անվտանգության համատեքստում։
Ապատուրայը հավելել է, որ հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության հետ և երախտագիտություն է հայտնել գործընկերային հարաբերությունների զարգացման գործում Ադրբեջանի ունեցած ավանդի համար։
Նա նաև առանձնահատուկ կերպով նա ընդգծել է աֆղանական ուղղությամբ կողմերի համագործակցության կարևորությունը։
Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի՝ Բաքվում անցկացված բանակցությունների ընթացքում նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում և առաջընթացը «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում։



