հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

Կարևորվել է միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտերկրի մասնագիտական շրջանակների հետ համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է ունենալ բուհական համակարգի զարգացման հստակ տեսլական և պատասխանատուներին հանձնարարել մշակել համապատասխան հայեցակարգ ու միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ, որում ներառված կլինի նաև ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: