երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները հայտնի են

«Վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները հայտնի են

Այսօր ՀՀ Արմավիրի մարզում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Հայտնի են հաղթողների անունները:

Այսպես՝«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարին մասնակցեցին մոտ 1200 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում: Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ:

1-ին տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվեն նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով: 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցնողը՝ 600 հազար դրամ, 3-րդը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ: 6-10-րդ տեղերը զբաղեցնողները ստացան 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը զբաղեցնողները՝ 50 հազարական դրամ:

Կին աթլետների խմբում հաղթել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղում է Ալեքսանդրա Գալինսկին, եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը:

Աթլետների տղամարդկանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոման Ալեքսանյանը, երրորդ տեղը՝ Բալաբեկ Հարությունյանը:

Դպրոցականների աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Մարի Սարգսյանը, երկրորդ տեղը գրավել է Քրիստինե Գևորգյանը, երրորդ տեղը՝ Կարինե Մկրտչյանը:

Դպրոցականների տղաների խմբի եռյակում են՝ Սիմոն Տոնոյանը՝ առաջին տեղ, Յուրա Բաբլումյանը՝ երկրորդ տեղ, և Գառնիկ Սարգսյանը՝ երրորդ տեղ:

36 տարեկանից բարձր կանանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Լիանա Հարությունյանը, երկրորդը՝ Քրիստինե Միկոյանը, երրորդը՝ Քրիստինե Մուրադյանը:

41 տարեկանից բարձր տղամարդկանց խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Վարդան Սաղյանը, Գևորգ Թորոսյանը և Սամվել Հովհաննիսյանը:

18-ից 35 տարեկան կանանց պայքարում լավագույն արդյունքն է գրանցել Սառա Ստայծը, եկրորդ մրցանակային տեղն է գրավել Ինեսա Վարդանյանը, իսկ երրորդ տեղը գրավել է Լիանա Սիմոնյանը:

18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հարություն Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Անդրանիկ Մարգարյանը, եռյակը եզրափակել է Արմեն Օհանյանը:

Կանանց և տղամարդկանց շրջանում ամենատարեց մասնակիցներ՝ 70- ամյա Մանյա Մարգարյանն և 81-ամյա Հակոբ Թութանջանյանը, նույպես պարգևատրվեցին:

  • Կիսվել: