չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետի այսօրվա խոսքը խեղաթյուրողները համարում են, որ գյուղացին միշտ պետք է լինի անխնամ. պատգամավոր

Վարչապետի այսօրվա խոսքը խեղաթյուրողները համարում են, որ գյուղացին միշտ պետք է լինի անխնամ. պատգամավոր

ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կարծում է, որ  հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Պատգամավորը, մասնավորապես, նշել է. ՛՛Այո՜, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի, այս դեպքում իր այգին, հողը մշակելու։ Պետք է ունենա արտահագուստ, որը կկրի իր հողն ու այգին մշակելիս, իսկ երեկոյան պետք է իր կնոջ հետ նստի մեքենա ու գնա կինոթատրոն, թատրոն կամ սրճարան։

Այսպիսին պետք է լինի մեր գյուղը, այսպիսի կյանքով պետք է ապրեն մեր հարգարժան գյուղաբնակ քաղաքացիները։ Իսկ նրանք, ովքեր խեղաթյուրում են վարչապետի այսօրվա խոսքը, համարում են, որ գյուղացին միշտ պետք է լինի անխնամ, տանջված, կռացած, սևացած, հոգնած... Ոչ ու նորից ոչ։

Նոր Հայաստանի գյուղաբնակ քաղաքացին իր հողի վրա պետք է ապրի ու աշխատի արժանապատիվ ու հաճույք ստանա իր աշխատանքից՝ վայելելով դրա արդար պտուղները։ Սա առաջին հերթին մտածողության խնդիր է բոլորիս համար՛՛։

  • Կիսվել: