երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմում թափուր պաշտոն կա. աշխատավարձը՝ 320 հազար դրամ

Վարչապետի աշխատակազմում թափուր պաշտոն կա. աշխատավարձը՝ 320 հազար դրամ

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն է առկա։

Հիմնական գործառույթները

Գլխավոր մասնագետը՝

1. իրականացնում է Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի կազմակերպման, արտաքին և ներքին պարտքի, գանձապետական համակարգի, մակրոտնտեսական քաղաքականության, պետական գնումների, ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկաների, դրամավարկային քաղաքականության, Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման, վարկային միջոցների օգտագործման մասին եզրակացությունների, նշված ոլորտներին առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն՝ կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին.
2. իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.
3. իրականացնում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ տեղեկատվական նյութերի ու տեղեկանքների նախապատրաստման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացրած հաշվետվությունների ամփոփման ու վերլուծության աշխատանքներ.
4. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներ.
5. իրականացնում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.
6. իրականացնում է կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) Ազգային ժողովի հետ կապերի վարչություն տրամադրման աշխատանքներ.
7. իրականացնում է նախարարական ֆինանսատնտեսական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

Բարձրագույն կրթություն

Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, «Գնումների մասին» ՀՀ օրենքի, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Աշխատավարձի չափը՝ 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: