Վարչապետ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ոստիկան Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ոստիկան Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ:
Նա իր ՖԲ էջում, մասնավորապես, նշել է. "Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը":
Նշենք, որ Առաքելյանը զոհվել եր գիշերային միջադեպի ժամանակ՝ փախուստի դիմած հանցագործներին կանգնեցնելու փորձի ժամանակ: