չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարարած Դեբեդը քշել է միջպետական ճանապարհի մի հատված (լուսանկարներ)

Վարարած Դեբեդը քշել է միջպետական ճանապարհի մի հատված (լուսանկարներ)

Այսօր Դեբեդ գետի վարարման հետեւանքով ջրի մակարդակը բարձրացել է, քշել տանելով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նորակառույց ճանապարհի մի հատված:

ՀԺ-ի թղթակիցը տեղից հայտնում, որ ճանապարհի մյուս հատվածին եւս փլուզման վտանգ է սպառնում:

Այս պահին տեղում են փրկարարները, ՃՇՇ աշխատակիցները, մարզպետարանի ներկայացուցիչները ու ճանապարհային ոստիկանները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս պահին մասնագետները քննարկում են խնդրի թեկուզ ժամանակավոր լուծման տարբերակները:

Կա մեծ վտանգ, որ գետի վարարաման հետեւանքով վնաս կպատճառվի միջպետական ճանապարհին:

Հիշեցնենք, որ չդադարող հորդառատ անձրեւները մարզի տարբեր հատվածներում դարձել են քարաթափումների, սողանքի ու փլուզումների պատճառ:

  • Կիսվել: