Վանեցյանն ու աջակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան
«Դիմադրություն» շարժումը 12։00-ից սկսել է անհնազանդության երթերը չորս տարբեր ուղղություններով։
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած երթը փակել էր Տիգրան Մեծի պողոտան։
«Հայաստան, ոտքի», «Արցախ, ոտքի» վանկարկումներով ընդդիմադիրները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց պայքարին։