հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վանդալիզմ` Կոտայքում. Անհայտ անձինք ներկել են Նուռնուսում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը

Վանդալիզմ` Կոտայքում. Անհայտ անձինք ներկել են Նուռնուսում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը

Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս  համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք։ «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս  համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն կատարվածը բացահայտելու համար:

  • Կիսվել: