երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վանաձորում ընտանիքի անդամները «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում ընտանիքի անդամները «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական  կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է: Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, և այս պահին 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական  տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ 

  • Կիսվել: