հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վանաձորում թալանել են տեղի հայտնի «Վանմեդ» ստոմատոլոգիական կլինիկան. պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

Վանաձորում թալանել են տեղի հայտնի «Վանմեդ» ստոմատոլոգիական կլինիկան. պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-15-ին Վանաձոր քաղաքում թալանել են տեղի կլինիկաներից մեկը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի «Վանմեդ» կլինիկայից, և հայտնել  են, որ Զաքարյան փողոցի 29 հասցում գործող նշված կլինիկայի մուտքի դուռը բացել են, մտել են ներս ու այնտեղից գողություն կատարել:

Տեղում «Վանմեդ» ստոմատոլոգիական կլինիակայի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գագիկ Քալանթարյանը հայտնել է, որ մարտի 14-ին, ժամը 23:30-ից մինչև մարտի 15-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում կլինիկայի առաջին հարկի մետաղապլաստե պատուհանը բացել են, մուտք են գործել ներս, ապա բարձրացել երկրորդ հարկ ու աշխատասենյակից գողացել մեկ հատ «Տոշիբա» տեսակի Նոթբուք, «Նիկոն» տեսակի ֆոտոապարատ, երկրորդ հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակից հափշտակել «Նիկոն» և «Քենոն» տեսակների երկու ֆոտոապարատներ, երկրորդ հարկում տեղադրված «Ռեոլինգ» տեսակի տեսախցիկ:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: