Վանաձորում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս բժշկական կենտրոնում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Միքայել Բ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: