կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վանաձորում կնոջը մասնատած ամուսինը կալանավայրում մահացել է

Վանաձորում կնոջը մասնատած ամուսինը կալանավայրում մահացել է

Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում հունվարի լույս 26-ի գիշերը 70-ամյա Ալվարդ Ք.-ին մասնատած 76-ամյա ամուսինը կալանավայրում մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օպերատիվ-քննչական խումբը 70-ամյա կնոջ դիակը հայտնաբերել էր լոգարանում, իսկ տան բակում՝ ոտքերը:

Ամուսնու նկատմամբ նշանակվել էր մի շարք փորձաքննություններ, տղամարդու մոտ նկատվել էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Տղամարդու մահվան հանագամանքները դեռեւս պարզված չեն, ամենայն հավանականությամբ, նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։ Քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կկայացվի փորձաքննության արդյունքների, ինչպես նաեւ մահվան հանգամանքների արդյունքները ստանալու դեպքում։

 

  • Կիսվել: