երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ

Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Սա դեսպանի 6-րդ այցն է Լոռու մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի և Ճապոնիայի քաղաքներից մեկ միջև քույր քաղաքների համագործակցություն սկսելու հնարավորությունները։

Առաջիկայում Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ։ Այն կնպաստի երկու հնագույն ժողովրդների միջև մշակութային կապերն ամրապնդելուն և ճանաչմանը։

  • Կիսվել: