երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու դի

Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող ՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջից» մի տղամարդ է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Վանաձոր քաղաքի ոստիկանութան Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրա ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: