ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վանաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Վանաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14։40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1949 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Ն. Թ., ծնված 1997թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Ն․ Թ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

  • Կիսվել: