երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վանաձորում այրվել է ավտոմեքենա

Վանաձորում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 11-ին, ժամը 19:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոնի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կամակատար» կոչվող մատուռին հարակից դաշտավայրում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։17-ին, մարվել՝ 20։38-ին։ Այրվել է ավտոմեքենան։

  • Կիսվել: