հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաներին թույլ չեն տվել մտնել Ջրաշխարհ. կխանգարեն մյուսների հանգիստը

Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաներին թույլ չեն տվել մտնել Ջրաշխարհ. կխանգարեն մյուսների հանգիստը

Հաշմանդամություն ունեցող երեխաներին արգելել են մուտք գործել Ջրաշխարհ: Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը:

«Այս հրաշք խումբն այսօր Վանաձորից հասել էր Երևան։ Խմբի ցանկություը մեկն էր` մտնել ջրաշխարհ, սրտի թրթիռով կտրել-անցել էին երկար ճանապարհ ու հույս-հավատով, որ իրենք էլ բոլորի պես հավասար իրավունքներ ունեն, բայց, արի ու տես, փակ էր Ջրաշխարհի դռները իրենց առաջ։

Պատճառը ծիծաղելի, կխանգարեն մյուսների հանգիստը։

Ուր մնաց ներառականությունն ու հավասարությունը»,- գրել է Հասմիկ Սողոմոնյանը` դիմելով ՄԻՊ-ին:

 

  • Կիսվել: