հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վանաձորի «Տարոն 4» թաղամաս տանող միակ ճանապարհը փակ է, իսկ այլընտրանքային երկու ճանապարհները՝ գերբեռնված ու վտանգավոր

Վանաձորի «Տարոն 4» թաղամաս տանող միակ ճանապարհը փակ է, իսկ այլընտրանքային երկու ճանապարհները՝ գերբեռնված ու վտանգավոր

Արդեն 2 օր է Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Ղշլաղի» փողոցում, դեպի «Տարոն 4» թաղամաս տանող միակ ճանապարհին աշխատանքներ են կատարվում Վանաձորի համայնքապետարանի կողմից, անցկացվում է ինչ-որ խողովակաշար, ինչի հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին առաջարկվել է այլընտրանքային երկու ճանապարհ, սակայն երկուսն էլ գերծանրաբեռնված են և հաճախակի են լինում վթարներ։ 

SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Շինարարները այնպես են աշխատում, կարծես իրենց այս վիճակը դուր է գալիս։ Եղանակային պայմանները լավ են, արևոտ օրեր են ու անհասկանալի է աշխատողների հապաղելը։ Բա եթե անձրևներ լինեին, այդ շրջանցիկ ճանապարհներով ինչպես պետք է երթևեկեինք։ Գոնե մեր համայնքապետարանը մի հայտարարություն աներ, ասեր՝ երբ են վերջացնելու, կամ ինչ գործ են անում։ Անգամ դա մեզ չեն հայտնում։

Մեր թաղում վերջապես նոր ավտոբուսներ են հայտնվել, բայց  շատ փնթի են պահում ու երբեք չեն մաքրում։ Վարորդները պատճառաբանում են, որ էլեկտրական են ու ջրով չեն կարող լվանալ»։

  • Կիսվել: