հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վանաձորի փողոցներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի

Վանաձորի փողոցներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի

Փետրվարի 4-ին, ժամը 19։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 113/1 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը (մոտ 6 մ․) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

 

  • Կիսվել: