հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Վանաձորի Հայքի հրապարակը զարդարող շատրվանները վերագործարկվեցին

Վանաձորի Հայքի հրապարակը զարդարող շատրվանները վերագործարկվեցին

Վանաձորի Հայքի հրապարակը զարդարող շատրվանները վերագործարկվեցին: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

«Մարզկենտրոնի Հայքի հրապարակի՝ տարածաշրջանում նախադեպը չունեցող շատրվանների կառուցումը հնարավոր է դարձել պետական աջակցության շնորհիվ՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը 150 մլն դրամ է:

Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջական աջակցություն է ցուցաբերվում սուբվենցիոն ծրագրերի կազմման, հետագայում նաև խիստ վերահսկողություն՝ աշխատանքների իրականացման հարցում»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: