շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ԲԿ է ընդունվել 8 տուժած

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ԲԿ է ընդունվել 8 տուժած

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն է ընդունվել 8 տուժած: Այդ մասին հայտնում են «Վանաձոր» ԲԿ-ից:

Վիրավորները գտնվում են հետազոտման փուլում, շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի, «Opel Sentra» մակնիշի ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, կա ութ վիրավոր:

  • Կիսվել: