երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

«Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: