շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահան Քերոբյանը և Բենինի դեսպանն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին

Վահան Քերոբյանը և Բենինի դեսպանն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը, գործարար կապերի ամրապնդմանը, արտահանումների կազմակերպմանն ու դրա հետ կապված լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: