երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վահագնաձոր գյուղի մոտակայքում մեքենան կողաշրջվել է․ ուղևորի  վիճակը ծանր է

Վահագնաձոր գյուղի մոտակայքում մեքենան կողաշրջվել է․ ուղևորի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 26-ին, ժամը 20։44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ նախորդ կանչից վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին՝ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում, նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շաքար Ե., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրին։ Ուղևորը՝ Ռաֆայել Հ.-ն (ծնված 1962 թ.), անգիտակից վիճակում հայտնաբերվել է ավտոմեքենայի մոտակայքում:

Փրկարարները Ռաֆայել Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: