ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահին

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին՝ Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել։

«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- 
մասնավորապես նշված է հեռագրում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանում կամուրջ է փլուզվել, կան հարյուրավոր զոհեր:

  • Կիսվել: