հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մախաչկալայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ:

  • Կիսվել: