չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վաղը տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն սևծովյան սառը և խոնավ հոսանքներով․ Գագիկ Սուրենյան

Վաղը տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն սևծովյան սառը և խոնավ հոսանքներով․ Գագիկ Սուրենյան

Վաղը այս ժամերին Հայաստանում առկա արևադարձային տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն սևծովյան սառը և խոնավ հոսանքներով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենիտեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

 
 
 
 

  • Կիսվել: