շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վաղը Աշտարակում տեղի կունենա «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը. ԱՆ

Վաղը Աշտարակում տեղի կունենա «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը. ԱՆ

Վաղը` նոյեմբերի 10-ին, «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը կլինի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Արշավը կսկսվի քայլերթով՝ ժամը 11:30, հասցե` Աշտարակ քաղաք, Սիսակյան 39:

Միջոցառման վայրը` Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ, Պռոշյան 14:

Նախատեսված են`

առողջ սննդի պատրաստման տաղավարներ

սպորտլանդիա

առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքի խաղեր

ավանդական խաղեր

պաստառների ներկայացում

հոգեկան առողջության տաղավար

մշակութային միջոցառումներ

«Առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները»,-հիշեցնում են նախարարությունից:

  • Կիսվել: