հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մետրոյի կառուցումն Աջափնյակից հետո շարունակվելու է մինչև Մալաթիա-Սեբաստիա և Նազարբեկյան թաղամասեր․ Ավինյան

Մետրոյի կառուցումն Աջափնյակից հետո շարունակվելու է մինչև Մալաթիա-Սեբաստիա և Նազարբեկյան թաղամասեր․ Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Աջափնյակի կայարանը կառուցելուց հետո մետրոն շարունակվելու է Մալաթիա-Սեբաստիա և Նազարբեկյան թաղամասեր՝ երկու ճյուղերով:

՛՛Սա ուղղակի խոստում չէ, սա լինելու է Երևանի զարգացման հեռանկարը: Այստեղ բարդ բան չկա, ամենադժվարն արել ենք, սկսել ենք՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: