կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհայտ անձինք վթարի են ենթարկել Շորշոր-Երևան ջրատարը. որտե՞ղ կլինեն ջրանջատումներ

Անհայտ անձինք վթարի են ենթարկել Շորշոր-Երևան ջրատարը. որտե՞ղ կլինեն ջրանջատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան – Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր – Երևան մայրուղային ջրատարը:

Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  • Կիսվել: