երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվել է մոտ 900 հակ անասնակեր

Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվել է մոտ 900 հակ անասնակեր

Նոյեմբերի 5-ին, ժամը 14։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:01-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է մոտ 900 հակ կուտակած անասնակեր:

  • Կիսվել: