երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Վաղարշապատի բաժնի ՊՊԾ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

Վաղարշապատի բաժնի ՊՊԾ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հոկտեմբերի 18-ին: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի կամրջի մոտ նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: