շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վաղարշապատի բաժնի ոստիկանները բացահայտել են Էջմիածնում կատարված դանակահարությունը

Վաղարշապատի բաժնի ոստիկանները բացահայտել են Էջմիածնում կատարված դանակահարությունը

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտել են դեկտեմբերի 30-ի գիշերն Էջմիածնի Բաղրամյան փողոցում կատարված դանակահարությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Դեկտեմբերի 30-ի գիշերը Էջմիածին քաղաքում դանակահարություն էր եղել։ Կատարվածի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկացան ժամը 3-ի սահմաններում՝ բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնում էր, որ 18-ամյա մի դանակահարված երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցից են նրան բժշկական կենտրոն հասցրել։ Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները նշված փողոց մեկնեցին, ճշտեցին` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվեց՝ ժամը 2-ի սահմաններում, տուժողն իրենց բակում վեճի էր բռնվել Էջմիածնի Կուրղինյան փողոցի 18-ամյա մի բնակիչ հետ, որն էլ վեճի ընթացքում դանակահարել էր նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նույն օրը կասկածվողը հայտանաբերվեց և ներկայացվեց նախաքննական մարմնին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Միջոցառումներ են ձեռնարկվում դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշվում է, որ 18-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: