հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՊՆ

Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՊՆ

Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է, և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

«Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ Պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ ապատեղեկատվությունն է:

Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: