երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սիմֆերոպոլում 19-րդ դարի հայկական տաճարի հիմք է հայտնաբերվել

Սիմֆերոպոլում 19-րդ դարի հայկական տաճարի հիմք է հայտնաբերվել

Սիմֆերոպոլում՝ Պրոլետարսկայա փողոցի թիվ 16 միջնակարգ դպրոցի դիմաց, հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է 19-րդ դարում կառուցված և 20-րդ դարի երկրորդ կեսին ավերված Սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական եկեղեցու հիմք։ Դա Ղրիմի հայ համայնքի հոգևոր ,մշակութային, կրթական , բարեգործական և կազմակերպչական կենտրոնն էր։

Այս տաճարում միահյուսվել են Հովհաննես Այվազովսկու և Աննա Բուռնազովայի, ինչպես նաև Ղրիմի հայ համայնքի բազմաթիվ այլ հայտնի ներկայացուցիչների ճակատագրի պսակադրությունները։ Եկեղեցուն կից գրադարանն ուներ ավելի քան տասը հազար գիրք։

Այստեղ պարբերաբար անցկացվում էին մշակութային միջոցառումներ, իսկ մինչ օրս պահպանված ծխական դպրոցում, սովորում էին գրագիտություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: