երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1710 արձանագրություն

Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1710 արձանագրություն

Օգոստոսի 28-ին և 29-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրեցին մարզերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1710 արձանագրություն, որից`

- 63-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 18-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից.

- 33-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար.

- 343-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար.

- 29-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերից մեկը սահմանված վայրում չփակցված վարելու համար.

- 1-ը՝ առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար.

- 28-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։

Միջոցառման ընթացքում 49 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

 

  • Կիսվել: