Ուսումնավարժություն Ոսկեհատ բնակավայրում
Մարտի 15-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Բնակավայրի շչակի միջոցով իրականացվել է ազդարարում։ Կազմակերպվել է դպրոցի աշակերտների և աշխատակիցների պատսպարում:
Ուսումնավարժության ընթացքում փրկարարները մասնակիցներին ներկայացրել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։



