երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մեկ շաբաթով կդադարեցվի․ վարչապետ

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մեկ շաբաթով կդադարեցվի․ վարչապետ

Կորոնավիրուսի տարածմեն կանխարգելման նպատակով որոշում է կայացվել մարտի 2-ից 8-ը ուսումնական  հաստատություններում դասապրոցեսը դադարեցնել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Իր հերթին առողջապահության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։ «Դա թույլ կտա թոթափել լարված իրավիճակը։ Որոշումը վերաբերվում է դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին», — նշեց Հարությունյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: