հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություն

Ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հատատություններին կցված թվով 15 ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություններ:

Սեպտեմբերի 3-ից մինչև 11-ը ներառյալ 956 մարդ ենթարկվել է թեստավորման: Հիգիենիկ հակահամաճարակային բաժնի համաճարակաբանների կողմից ուսումնական հաստատության բուժքույրերի շրջանում կազմակերպվել են դասընթացներ՝ նմուշառման, անհատական պաշտպանության միջոցների կիրառման, ձեռքերի հիգիենայի, շնչառական էթիկայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։

Նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցի բուժկետերում՝ վարակի հսկողության կանոնների խստիվ պահպանմամբ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարգին համապատասխան, ինչպես նաև ախտահանիչ միջոցների պատշաճ օգտագործմամբ:

 

  • Կիսվել: