հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ուսումնական հաստատություն վերադարձը հնարավոր է միայն աշխարհում ամեն 3-րդ երեխայի համար. Անդրեասյան

Ուսումնական հաստատություն վերադարձը հնարավոր է միայն աշխարհում ամեն 3-րդ երեխայի համար. Անդրեասյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհի շուրջ 1,5 միլիարդ սովորողներից ընդամենը շուրջ 900 միլիոնն են հնարավորություն ստանալու շարունակել կրթությունը օգոստոսից հոկտեմբեր ժամանակահատվածում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛900 միլիոնից շուրջ կեսի համար ուսուցումը լինելու է բացառապես հեռավար կամ համակցված, այսինքն՝ ուսումնական հաստատություն վերադարձը հնարավոր է միայն աշխարհում ամեն երրորդ երեխայի համար։

Միջինում աշխարհի տարբեր երկրներում սովորողները առնվազն 60 օր դուրս են մնացել կրթությունից։

Սա կրթության համաշխարհային ճգնաժամ է, որ իր ազդեցությունն է թողնում կրթության որակի, սովորողների զարգացման վրա։ Առաջին հայացքից քիչ տեսանելի, բայց շատ զգալի է կրթության ոլորտի այս խնդիրների ազդեցությունը հանրային և տնտեսական զարգացման տեսանկյունից։

Այս պայմաններում շատ կարևոր է, որ մեր երկիրը կարողանում է վերաբացել կրթության ոլորտը՝ առկա ուսուցման համար։

Եկող շաբաթ դպրոցների, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների, արտադպրոցական, արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցների վերաբացմանն ընդառաջ ավելի քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը կրթության համակարգում յուրաքանչյուրիս կողմից, որոնք պետք է թույլ տան ապահովել կրթության շարունակականությունը և օր առաջ վերադառնալ բնականոն հուն՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: