կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
«Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան

«Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան

«Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ»։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևրոգ Պապոյանը․

««Արարատցեմենտը», անցնելով պետական կառավարման, աշխատում է առավելագույն հզորությամբ և օգոստոս ամսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հզ. տոննայով ավել է հուլիսի ցուցանիշից և ավելի քան 26 հզ. տոննայով էլ՝ հունիսի ցուցանիշից։

Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։

Իմիջիայլոց, «Արարատցեմենտը» այսօր կա, գործում է որպես գործարան բացարձակապես Կառավարության և ԱԺ-ի այն որոշումների շնորհիվ, որոնցով դեռևս 2019թ. սկսած տուրք դրեցինք ներմուծվող ցեմենտի վրա, հետևաբար, եթե այս ռազմավարական որոշումը տարիներ առաջ կատարած չլինեինք, ապա այսօր առհասարակ ցեմենտ չէր լինի մեր շուկայում»։

  • Կիսվել: